Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի օր» Կասլիկի Սուրբ Ոգու համալսարանում

Հոկտեմբեր 28,2015 19:52

Հոկտեմբերի 27-ին Լիբանանի Կասլիկ քաղաքի Սուրբ Ոգու համալսարանի (USEK)՝ Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հարցերն ուսումնասիրող գիտահետազոտական կենտրոնը (RCMME)` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հետ համագործակցաբար, կազմակերպեց Հայաստանին նվիրված գիտաժողով և մշակութային երեկո:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ համալսարանի հետազոտական կենտրոնի նախագահ Ժան Ակիկին: Այնուհետև ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանն ու հարուստ մշակույթին, անկախության տարիների ընթացքում ձեռք բերված հաջողություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Դեսպանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհուրդը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման կարևորությունը: Դեսպան Քոչարյանն ընդգծեց լիբանանահայության արդյունավետ դերակատարությունը Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Գիտաժողովի շրջանակներում հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ համապարփակ զեկույցներով հանդես եկան Սուրբ Ոգու համալսարանի, Բեյրութի ամերիկյան համալսարանի և Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի դասախոսներ:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանում Պապական նվիրակը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամները, մտավորականներ, USEK համալսարանի դասախոսներ ու ուսանողներ: Երեկոյի մշակութային հատվածում երաժշտական կատարումներով հանդես եկան համայնքի անհատ մենակատարներն ու պարախմբերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031