Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ազատամարտիկը, որն իրեն վայել չի պահում, կարող են պատժել էլ, ինչ ասես անեն էլ». Գեներալ Մանվել

Հոկտեմբեր 28,2015 23:07

«Ազատամարտիկներն իմ պես քո պես քաղաքացիներ են: Ամեն երեւույթի էլ ռաստ գալիս են, եթե մի տեղ ծեծվում են, մի հինգ տեղ էլ ծեծում են,  հիմա ասեմ ինչի՞ եք ծեծում»,- Aravot.am-ի հարցին, թե ինչու չի արձագանքում ազատամարտիկների ծեծի դեպքերին, պատասխանեց գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Կծեծվեն էլ, կծեծեն էլ: Թող խելոք մարդ լինեն, օրինակ` հիմա մեկը՝ փորձի ինձ ծեծել, ես իրեն կծեծեմ: Իսկ մեկն էլ, որ չի կարողանում ծեծել, իրեն են ծեծում: Ով ուզում է լինի, մի ասեք ազատամարտիկ, եթե ինչ-որ մեկին նեղացնեն, ամեն ինչ էլ կանեն նրան հետ»,- շարունակեց պարոն Գրիգորյանը՝ ասելով, թե նկատի չունի, որ ծեծն ու ջարդը լավ երեւույթ են:

Մեր դիտարկմանը, թե կան որոշ դեպքեր, երբ ազատամարտիկները ծեծի են ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին քննադատություն հնչեցնելու համար, Մանվել Գրիգորյանը շարունակեց. «Այն ազատամարտիկը, որն իրեն վայել չի պահում, կարող են պատժել էլ, ինչ ասես անեն էլ… եւ այլն եւ այլն:

Ազատամարտիկը ինքը պետք է իրեն արժանապատիվ պահի ու թույլ չտա իրեն ծեծեն, եթե թույլ է տվել, ուրեմն ինչ-որ մի տեղ ճիշտ չէ պահել իրեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031