Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական մի սոցիոլոգիական կազմակերպություն պարզել էր, որ «հայաստանցիների մեծ մասը կողմ է ՌԴ-ին միանալուն». «Ազգ»

Նոյեմբեր 07,2015 10:12

Հայաստանի սոցիալիստական շարժման քաղխորհուրդը ինքնատիպ սոցիոլոգիական հարցում է անցկացրել Տավուշի մարզի գյուղական համայնքներում եւ պարզել, որ «Հայաստանցիների 80 տոկոսը ցանկանում է, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստանի մի մասը»: Ավելին, որոշ պատասխանների հիման վրա հիշյալ շարժման քաղխորհրդի անդամները (որոնք, ի դեպ, անձամբ են մեկնել Տավուշ եւ հարցում անցկացրել), պարզել են, որ «հայաստանցիները անհամբեր սպասում են, թե երբ պետք է գա այդ նվիրական օրը, երբ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս»: Ընդ որում, այս ցանկությունը, ըստ հարցման հեղինակների, հայաստանցիները հիմնավորել են հանգամանքով, որ «Մենք կորցնում ենք մեր պետականությունը, որը պետք է ժամ առաջ փրկել»: Թե ինչպե՞ս է հնարավոր Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության կազմում ունենալ փրկված պետականություն, հարցման նախաձեռնողները, սակայն, չեն մանրամասնել:

Ուշագրավ է, որ բոլորովին վերջերս, հայաստանցիների շրջանում նմանատիպ հարցում անցկացրել էր նաեւ ռուսական մի սոցիոլոգիական կազմակերպություն, որը եւս պարզել էր, որ «հայաստանցիների մեծ մասը կողմ է ՌԴ-ին միանալուն», ճիշտ է, այս կազմակերպությունը չէր նշել, որ հայաստանցիների 80 տոկոսն է դրան կողմ, այլ` կեսից ավելին, բայց կեսից ավելին 80 տոկոսից այս հարցում էականորեն չի տարբերվում, քանի որ երկուսն էլ մեծամասնություն են:

Իմիջիայլոց, նույն օրերին էլ Ռուսաստանում անցկացված մի սոցհարցման արդյունքներում պարզվել է, որ ռուսատանցիների համար Հայաստանը չորրորդ բարեկամ երկիրն է` Բելառուսից, Չինաստանից եւ Հնդկաստանից հետո (առաջ ենք անցել` Ուկրաինայից, միշտ առաջ ենք եղել` Վրաստանից եւ Ադրբեջանից- Հ.Ա.): Մեկ ուրիշ դեպքում գուցե մենք նշեինք, որ կարեւորն այստեղ այն է, որ մենք ռուսաստանցիների համար չորրորդ բարեկամն ենք, կամ առհասարակ բարեկամ ենք, բայց Հայաստանում անցկացված վերոհիշյալ սոցհարցումների համապատկերում կարեւորն այն է, որ ռուսաստանցիների համար, փաստորեն, պետքական երկիր ենք:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30