«Չեմ ցանկանում այս հարցազրույցի սահմաններում այդ զեկույցի փորձագիտական ամբողջական վերլուծություն տալ, բայց անհրաժեշտ է նշել, որ Ուոլթերի պատրաստած եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի կողմից ընդունված զեկույցը իր մեջ պարունակում է ոչ ակնհայտ որոշ նրբերանգներ, որոնք արտահայտում են մտահոգություն, որ ՌԴ-ն իր առջեւ խնդիր է դրել էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը ԼՂ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ ձգտում է հակամարտության գոտում ռազմական ներկայություն ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում օրերս ընդունված բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» աղմուկ հանած զեկույցին:
«Առավոտ» օրաթերթ
10.11..2015


















































