«Հայաստանը պատրաստ չէ աշխատել միջազգային ատյաններում, չունի համապատասխան թիմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքին, նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, թե Հայաստանի պատվիրակության արդարացումները Ադրբեջանի խավիարային քաղաքականության վերաբերյալ ավելի շատ խոսում են մեր պատվիրակության անճար լինելու մասին. «Մենք տարիներ շարունակ նույն մեղեդին ենք կրկնում, սակայն Ադրբեջանի այդ քաղաքականությունը միշտ եղել է: Նրանք պարզապես ԵԽԽՎ-ում այդքան պատգամավորների մեջ գտնում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց գաղափարները առաջ տանել: Այնպես որ՝ թող տպավորություն չստեղծվի, թե ԵԽԽՎ-ն ծախված է: Կան երկրներ, պատգամավորներ, որոնց հետ պետք է տարիներ շարունակ աշխատել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ մեր պատվիրակները պետք է նախապես մշակեն իրենց ծրագրերը, ներկայացնեն դրանք, այլ ոչ թե գնան ԵԽԽՎ, վերադառնան եւ ասեն, թե այս կամ այն բանը չստացվեց:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































