Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում խոշտանգումները, խտրականությունը կրում են վարչական պրակտիկայի բնույթ, այսինքն՝ դա քաղաքականություն է և ունի կոնկրետ նպատակ»․ Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբեր 11,2026 16:28 Share

«Մենք ունենք ոչ թե առանձին դեպքեր, այլ կարելի է նկատել, որ խոշտանգումները, խտրականությունը կրում են վարչական պրակտիկայի բնույթ, այսինքն՝ դրանք քաղաքականություն են և ունեն կոնկրետ նպատակ։ Այդ նպատակն իրականացվում է, և արդյունքները երևում են»,- Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, թե ՀՀ իշխանություններն իրենց գործողություններով ինչ միջազգային իրավական նորմեր են խախտում։

Խոսելով 2021-2026-ի ընթացքում ընտրողների թվի վիճակագրության մասին՝ նա նշեց․ «Ընտրողների թիվը կրճատվել է հարյուր հազարով։ Բնակչությունը կրճատվում է, տեղի է ունենում հայաթափում, այս տարի դպրոցականների թիվը նվազել է անցյալ տարվա համեմատ 10 հազարով։ Տեսնում ենք, որ այդ քաղաքականությունն իրապես սպասարկվում է հայերի դեմ դաժան վերաբերմունքով և խտրական վերաբերմունքով։ Սա շարունակում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։

Խտրականությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ում արցախցիների նկատմամբ ևս մտահոգիչ է։ Գրեթե 81 հազար արցախցի զրկվել է ընտրական իրավունքից, անընդհատ ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող և դաժան վերաբերմունքի։ Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդիրների վրա։ ՀՀ-ն այսօր կանգնած է կարևորագույն մարտահրավերի առաջ»։

«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930