Լրահոս
Օրվա լրահոսը

Ռինգո Սթարը կվաճառի The Beatles-ի մասունքները

Նոյեմբեր 30,2015 13:00

Հանրահայտ The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը որոշել է Բեւեռլի Հիլզում գտնվող Julien’s  առեւտրի տանը աճուրդի հանել իրենց «Սպիտակ ալբոմի» առաջին օրինակը:

The Guardian- ի փոխանցմամբ, հնարավոր է՝ ալբոմը վաճառվի մինչեւ $60 000-ով, մեկնարկային գին է սահմանվել $30000-ը: 0000001 սերիական համարով ալբոմի օրինակը, որ պատկանում էր Ջոն Լենոնին, պարզվում է՝ տարիներ շարունակ Լոնդոնյան սեյֆում պահպանել է հենց ինքը՝ Ռինգո Սթարը: «Սպիտակ ալբոմի»  0000005 սերիական համարով օրինակը 2008-ին վաճառվել է $30000-ով: Իմիջիայլոց, Ռինգո Սթարը որոշել է աճուրդի հանել նաեւ Ջորջ Հարիսոնի Gretsch Tennessean կիթառը, որի մեկնարկային գինը $200 000 է: Ավելի վաղ Ջոն Լենոնի՝  Gibson J-160E մոդելի մի ակուստիկ կիթառը, որը նա 1962թ. ձեռք էր բերել 161 ֆունտ ստերլինգով, Կալիֆոռնիայում աճուրդով վաճառվել էր $2,4 մլն-ով:

Beatles

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30