Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին բաժանվել է երկու մասի. երկու տարբեր իրականություն մի քաղաքում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2015 21:22

Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե  Գյումրու ծանր պայմանները, գործազրկությունը,  անօթեւանությունը արդյոք պատճառ  չե՞ն դառնում, որ աստիճանաբար կորցնենք գյումրեցու տեսակը: «Բարեբախտաբար գյումրեցու տեսակը չի կարող կորչել, որովհետեւ ինքը ծագումով քաղաք է, եւ դա երեւում է համաշխարհային արենաներում. ի ցույց է դրվում  գյումրեցիների վաստակը: Պարզապես, ցավոք սրտի, Գյումրին կիսվել է  երկու մասի, կարծես ապրում ենք երկու տարբեր իրականություններում: Գնալով փոքրանում է իրական Գյումրին, բայց կան նաեւ տնակային ավաններ, անօթեւան, ընչազուրկ մարդիկ, որոնք մեկուսանում են ամբողջ համայնքի կյանքից, եւ իրենք, կարծես առանձին համայնք են ստեղծում համայնքի ներսում: Եւ եթե  նախկինում ամբողջ քաղաքում տնակները կամ  անօթեւանությունը սովորական երեւույթ էր, որեւէ մեկը տարբերություն չէր դնում, հիմա արդեն մարդկանց լեքսիկոնում հայտնվում է դոմիկի ապրող, դոմիկի չգիտեմ ինչ ու այլ արտահայտություններ..Սա շատ ցավալի է: Այսինքն` կարծես թե երկու տարբեր իրականություններ են մի քաղաքում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031