Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Աթենքում

Դեկտեմբեր 08,2015 19:14

Դեկտեմբերի 7-ին Աթենքի Կոնստանդնուպոլսեցիների մշակութային կենտրոնում կայացավ անվանի հունահայ երաժիշտ-երգահան, կիթառահար Հակոբ Քոլանյանի մենահամերգը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել էր Հույն-հայկական բարեկամության միության կողմից` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Համերգի ընթացքում կատարվեցին Կոմիտասի, Ալթունյանի և Սպենդիարյանի ստեղծագործությունները` Հակոբ Քոլանյանի մշակմամբ: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Հակոբ Քոլանյանի հեղինակային «Voices-1915» ստեղծագործությունը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հնչեցին նաև Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանը» և Արամ Խաչատրյանի հանրահայտ վալսը «Դիմակահանդես» սյուիտից:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հույն-հայկական բարեկամության միության փոխնախագահ Յանիս Աթանասիադիսը և միության քարտուղար Անտոնիոս Պավլիդիսը, միության այլ անդամներ, հունահայ համայնքային կառույցների ղեկավարներ, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Հակոբ Քոլանյանը միջազգային ճանաչում վայելող կիթառահար է: Իբրև մենակատար` համագործակցել է Հունաստանի գրեթե բոլոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ, մենահամերգներով հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում: Թողարկել է վեց ձայնասկավառակ, այդ թվում` հայկական ազգային երգերի մշակումներ կիթառի համար: Համերգային գործունեությունից զատ` Հակոբ Քոլանյանը դասավանդում է Աթենքի «Ֆիլիպոս Նակաս» կոնսերվատորիայում: Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: 2011 թվականին պարգևատրվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031