Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում ներկայացվեց Վարդիթեր Մադաթյանի կողմից քվեարկության օրը՝ դեկտեմբերի 6-ին, ստացված դիմումը:
Քաղաքացին դիմումում նշում է, որ իրավաբանական գիտելիքներ չունեցողի համար էլ ակնհայտ է, որ հանրաքվեն եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հակաօրինական է, ոչ լեգիտիմ, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը պարտավոր էր կանխել հանրաքվեն, իսկ այժմ պետք է ջանքեր գործադրի հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ համարելու համար: Վարդուհի Մադաթյանը նշել է նաեւ, որ հանրաքվեի նախապատրաստման կանոնները խախտված են. Բնակչությունը իրազեկված չէ եղել եւ զրկվել է իրազեկման հնարավորությունից. Ոչ մի հանրային գրադարանում նախագծի վերջնական տարբերակը բավարար ժամանակում դրված չի եղել կամ ընդհանրապես չի եղել:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրազեկել էին Վարդիթեր Մադաթյանին, սակայն վերջինս չի ներկայացել, Մուկուչյանը համարում է, որ նրա ներկայությունը կարեւոր էր, քանի որ պահանջ, որպես այդպիսին, չի ձեւակերպվել, որը օրենքի տարրական պահանջն է:
Տիգրան Մուկուչյանը հրապարակեց որոշման նախագիծը, ըստ որի առաջարկում է մերժել Վարդիթեր Մադաթյանի բողոքը: Քվեարկություն կատարվեց՝ 7 կողմ ձայներով ընդունվեց որոշման նախագիծը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































