Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ներկայացրեց հանրաքվեի վերջնական արդյունքները

Դեկտեմբեր 13,2015 18:59

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ էր գումարել: Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց վերջնական արդյունքները:

Այսպիսով՝ հիմնական ցուցակներում ամրագրված ընտրողների ընդհանուր թիվ է 2 547 916,  քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը՝ 4, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը՝ 16 854, հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 277, ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 140,  ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542, ձերբակալված անձանց պահպանման վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների թիվը՝ 265: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` 2 566 998: Հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է 1 302 613 կամ 50.74 տոկոս, այդ թվում նաեւ նույնականացման քարտերով մասնակիցների թիվը՝ 189 197: Անվավեր է ճանաչվել 53 435 քվեաթերթիկ, «Այո»-ի ընդհանուր քվեաթերթիկների թիվը կազմում է 825 521, իսկ «Ոչ»-ինը՝ 421 568:

Հանրաքվեի վերջնական արդյունքների կապակցությամբ արձանագրություն կազմվեց, որը ստորագրվեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամների կողմից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031