Լրահոս
Օրվա լրահոսը

Բուքմեյքերական գրասենյակում սպանություն կատարողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Դեկտեմբեր 25,2015 14:50

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյանը, ով ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արթուր Նազարյանի որովայնին, պարանոցին և կրծքավանդակին, սպանել նրան ու հափշտակել գումար:

Դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

Քննությունը շարունակվում է:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031