Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը զինծառայողներին քաջառողջություն մաղթեց

Դեկտեմբեր 29,2015 17:00

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելեցին ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամիավորում։

Հանդիսավոր տողանի ժամանակ Արմեն Մուրադյանը շնորհավորեց զինվորներին և սպայակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով առաջին հերթին քաջառողջություն, խաղաղ երկինք և նորանոր հաջողություններ: Տողանն ավարտվեց զինվորների հանդիսավոր երթով:

Այնուհետև, ՀՀ զինված ուժերում մարտական պատրաստվածության և ծառայության ընթացքում ձեռքբերումների և օրինակելի կարգահապության համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պատվոգրեր և հուշանվերներ հանձնվեցին մի խումբ զինծառայողների:

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց այցի համար` հույս հայտնելով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն: Արմեն Մուրադյանը և Տարոն Մարգարյանը խմբով շրջեցին զորամասով, այցելեցին բուժկետ, զրուցեցին զինվորների և անձնակազմի հետ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031