Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին

Դեկտեմբեր 30,2015 21:03

Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 85-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34VD891 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում (մոտ 40 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983թ. ծնված Ա. և 1990թ. ծնված Ա. Վ.-երը տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները 1990թ. ծնված Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 1983թ. ծնված Ա. Վ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031