Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնագողությունը բացահայտվեց

Հունվար 03,2016 14:33

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 2-ին, ժամը 09.55-ին, Անտառամուտ գյուղի մի բնակիչ զանգահարել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գիշերը ջարդել են իր անասնագոմի դուռը և գողացել մեկ գլուխ կով և երկու գլուխ հորթ՝ պատճառելով ընդհանուր 410.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, մեկ գլուխ կովը հայտնաբերվել է նույն գյուղի մի բնակչի անասնագոմում:

Վերջինս, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ 2 գլուխ մոզիները հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031