Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվար 05,2016 17:40

Հունվարի 5-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Գազել մակնիշի 0114L պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 5-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2103 մակնիշի 34 DF 814 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.):

***

Հունվարի 5-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ս. Գրիգորյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Ա.-ին պատկանող «Միթսուբիշի» մակնիշի 15 TR 555 և Ա. Խ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 15 SV 005 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

***

Հունվարի 5-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 19 OU 350 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 2 ուղևոր) դուրս են բերել երթևեկելի հատված:

***

Հունվարի 5-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 35 PU 613 (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել), «Վոլցվագեն Պասատ» մակնիշի 20 SL 377 (վարորդ՝ Կ. Ղ.), «Նիսան Տիդա» մակնիշի 06 LU 118 պետհամարանիշներով  (վարորդ՝ Մ. Ա.) ավտոմեքենաները:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031