Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հարավարեւելքում սկսված բախումների արդյունքում քուրդ 14 զինյալ է սպանվել. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 05,2016 22:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի հարավարեւելյան հատվածում թուրքական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 14 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է երկրի զինված ուժերի հրամանատարությունը։ Նույն հայտարարության համաձայն, դեկտեմբերի 14-ից սկսված լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ մոտ 296 զինյալ է սպանվել։

Երեքշաբթի օրը պայթյուններ են գրանցվել Ջիզրե քաղաքում, որտեղից մի քանի հարյուր մարդ հեռացել է տներից։

Այլ հաղորդագրությունների համաձայն, երեքշաբթի օրը բացվել է Իրաքի հետ սահմանային Հաբուրի անցակետը, որը սկսված գործողությունների պատճառով 22 օր փակ էր։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»–ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: