Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչական երկու ուժգին պայթյուններ ցնցեցին Գամիշլին. kantsasar.com

Հունվար 25,2016 11:15 Share

kantsasar.com. «Գանձասար»-ի թղթակից Յակոբ Սրկ. Պարսումեան տեղեկացուց, թէ Գամիշլիի Մայամի պողոտային մէջ գտնուող «Սթար» ճաշարանին մօտ վայրկեաններ առաջ ահաբեկչական ուժգին երկու պայթումներ ցնցեցին քաղաքը։ Նախնական տուեալներով արձանագրուած են 3 զոհեր, 6 վիրաւորներ, որոնցմէ մէկը՝ հայ։

Վիրաւորներէն մէկուն վիճակը ծանր է։ Շրջանի վաճառատուները նիւթական մեծ վնասներ կրած են։ Այժմ քաղաքացիական պաշտպանութեան ուժերը շրջափակած են տարածքը։ Ըստ պաշտօնական աղբիւրներու, տեղի ունեցածը ահաբեկչական խմբաւորումներու կողմէ հեծանիւի մը մէջ զետեղուած ականներու պայթում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել