Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատումներ՝ հարկայինում

Հունվար 28,2016 19:42

Կառավարությունը վաղվա՝ հունվարի 29-ի նիստին որոշում կկայացնի ֆինանսների նախարարության աշխատակազմի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը եւ Նաիրիի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միաձուլման ձեւով՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, որի կենտրոնը կլինի  Աբովյան քաղաքում:

Նախատեսվում է միաձուլման ձեւով վերակազմակերպել նաեւ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունն ու Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը, որոնք վերակազմակերպելով եւ կազմավորելով կդառնան Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Այս վերակազմավորված տեսչության «նստվայրն էլ» կլինի Էջմիածին քաղաքում:

Կառավարությունը վստահեցնում է, որ այս վերակազմավորումների անհրաժեշտությունը պայմանավորած է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման անհրաժեշտությամբ:

Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է տարածքային հարկային տեսչությունների թվաքանակի կրճատում, եւ ինչպես որոշման նախագծում է նշված, պետք է նվազագույնի հասցվի հարկային մարմնի ստորաբաժանումների թիվը` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման եւ անձնակազմի օպտիմալացման միջոցով: «Նշված գործընթացի իրականացումը հնարավոր է դարձել հարկային մարմնում էլեկտրոնային համակարգի ներդրման ու բիզնես գործընթացների բարելավման, ինչպես նաեւ նպատակային ու հասցեական հարկային հսկողության իրականացման եւ դրա արդյունավետության բարձրացման շնորհիվ»,-գրված է նախագծում:

Կառավարությունն, ըստ որոշման նախագծի, ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում օպտիմալացվելու է հարկային մարմնի կառուցվածքը, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031