Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ամեն րոպե կարող է բարդանալ. փաստաբան

Փետրվար 01,2016 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին
shirxanyan

Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի հետ համագործակցության մեղադրանքով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու վերաբերյալ նրա պաշտպաններն այսօր վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն են ներկայացրել:

Վահան Շիրխանյանի պաշտպաններից Ստեփան Ոսկանյանն Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. «Նրա առողջական վիճակն ամեն րոպե կարող է բարդություններ առաջացնել ու կյանքին վտանգ սպառնալ: Նրա մի ոտքի երակները հեռացված են, մյուս ոտքի երակներում տրոմբ ունի: Բացի դա, նախկինում ինսուլտ, ինֆարկտ էր տարել, սրտի հետ կապված խնդիրներ էլ ունի»:

Ըստ պարոն Ոսկանյանի, մյուս միջնորդությունն էլ խափանման միջոց կալանքը փոխելուն է վերաբերում. «Սպասում ենք, որ գոնե վաղը բուժհաստատություն տեղափոխելու վերաբերյալ միջնորդությանը պատասխան կտրվի, այս խնդիրը հրատապ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: