Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ Դաշնակցությանը. «Փրկողների ու փրկիչների խնդիրը մեզ պետք չի» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 12:48

«Փրկողների ու փրկիչների խնդիրը մեզ պետք չի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով դաշնակցական Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, ըստ որի դաշնակցության՝ իշխանության հետ կոալիցիա կազմելը իրավիճակը փրկելու միակ ճանապարհն է եւ որ իշխանությունը հեղինակազրկված է:

Հիշեցնենք, որ Արմեն Ռուստամյանը ասել է. «Հայաստանում ուրիշ դաշտ չի մնացել իրական գործ անելու համար: Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս պրոբլեմն է, չէ՞, իսկ մենք համարում ենք, որ իրավիճակի վրա իրական ազդեցություն ունեցողը դա է: Հիմա մտնում ենք կոալիցիա, որ իշխանության մոտեցումները փոխվեն, երկրում իրավիճակ փոխվի: Ոչինչ, թող մեր վարկանիշի անկման հաշվին երկրի վիճակը փոխվի»:

Վարդան Այվազյանը շարունակելով ՀՀԿ-ի հեղինակության մասին դիտարկումը, ասաց. «Գոյություն ունի ռեյտինգ եւ դրա հետ կապված մի շարք հանգամանքներ: Ամենակարեւորը՝ ընտրություններում քո ստացած ձայներն են»:

Մանրամասն՝   տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29