Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր

Փետրվար 04,2016 16:47

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը:

Հանդիպումների առաջին հատվածում գյուղապետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, տարվա ձեռքբերումներն ու համայնքներում առկա հիմնախնդիրները: Վարչապետն այնուհետև անդրադարձել է գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը, ինչպես նաև պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Դրմբոնում անդրադառնալով ,Բեյս մեթըլսե ընկերության կողմից շահագործվող հանքի աշխատանքների ավարտի բացասական ազդեցությանը տեղաբնակների եկամուտների վրա՝ Արայիկ Հարությունյանը ներկաների հետ քննարկել է Դրմբոնում գյուղատնտեսության խթանման որոշ ծրագրեր: Գործադիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կառավարությունը կանգնած է գյուղացիների կողքին և պատրաստ է հնարավորինս աջակցել եկամուտների նոր աղբյուրներ ստեղծելուն:

,Մեր նպատակն է հնարավորինս մեծացնել համայնքների և դրանց բնակիչների սեփական եկամուտների չափը՝ տեղում համապատասխան պայմաններ ստեղծելու և մասնագիտական խորհրդատվությամբ աջակցելու միջոցով: Հողագործության և անասնապահության հնարավորությունները բավականին շատ են այստեղ, որից պետք է արդյունավետորեն օգտվել: Կառավարության ուշադրության ներքո է նաև այս գյուղերի ենթակառուցվածքների բարելավման հարցը: Այդ տեսանկյունից, հիմնական խնդիրները լուծել ենք, իսկ մնացածն աստիճանաբար լուծում կստանան համատեղ ջանքերի արդյունքումե,- նշել է վարչապետը:

Նշված գյուղերում քննարկվել են ջրագծերի, համայնքային կենտրոնների, դպրոցների կամ մանկապարտեզների վերանորոգմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ՝ կոչ անելով բնակիչներին նախաձեռնող լինել սեփական համայնքների խնդիրների լուծման գործում:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29