Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցումներ՝ նվիրված Բարեկենդանի տոնին

Փետրվար 04,2016 19:12 Share

Աթլետիկայի թիվ 1 ՄՊՄԴ-ում Բարեկենդանի տոնին նվիրված մարզական միջոցառումների շրջանակներում այսօր անցկացվեցին տարբեր մրցատարածությունների վազքի մրցումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որն այս  մարզական միջոցառումը Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպում էր առաջին անգամ, մրցումներն ընդգրկված են Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) «Մանուկների աթլետիկա» ծրագրի մեջ:

Բարեկենդանին նվիրված մարզական միջոցառումների շրջանակներում արդեն մրցել են սուսերամարտիկներն ու ազգային կոխի ներկայացուցիչները: Իսկ վաղը դրանք կեզրափակվեն հունահռոմեական ըմբշամարտի մրցումներով:

P2040182 argelavazk terter

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել