Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթը հասել էր Մեծ-շեն

Մայիս 01,2023 22:35

Շուշիի շրջանի Մեծ-շեն գյուղը լիակատար շրջափակման մեջ է։ Սակայն այս իրավիճակը խոչընդոտ չհանդիսացավ «Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանի համար, որ «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը առցանց տարբերակով հասցնի Մեծ-շեն գյուղ և ժպիտ պարգևել այնտեղ բնակվող փոքրիկներին։

– «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը բոլոր հնարավոր միջոցներով շրջում է Արցախով` ունենալով հստակ նպատակ։  Ներկայացումը հետաքրքիր բովանդակություն է ստացել նաև Արցախի բարբառի և դրամատուրգիական մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ։ Բեմականացումը արձակագիր, թատրոնի և կինոյի դրամատուրգ Վովա Արզումանյանինն է,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գաբրիելյանը` հավելելով, որ առաջիկայում Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում սպասվում է մեծ առաջնախաղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031