Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» մի քանի անդամներ անդամագրվել են Արթուր Բաղդասարյանի գլխավորած շարժմանը. «1in.am»

Փետրվար 09,2016 23:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Շնորհակալություն հայտնելով «Ժառանգությանը» միանում եմ «Հայկական Վերածննդին»:  Այս հայտարարությունը այսօր տարածել էր  Ժառանգություն կուսակցության Վայոց ձոր մարզի համակարգող նախագահ` Նարինե Հարությունյանը, նշելով, որ կուսակցությունից դուրս են գալիս նաև խորհրդի անդամներ` Արևիկ Սարգսյանը,  Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արևիկ Աբրահամյանը:

Հայտարարության մեջ նշվում է.

Նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար` հայտարարում ենք Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորմանը անդամակցելու մասին:

«Ժառանգության» գրասենյակին, սակայն, պարզաբանում են, իրենց կուսակցության արդեն նախկին անդամները ռեբրենդինգ եղած ՕԵԿ-ին՝ «Հայկական Վերածնունդին», միանում են ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական նկատառումներով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն, նախագահը դարձել մէջտեղ հանեց Արթուր Բաղդասարյանը… մոռացել էինք մարդը…

    յառաջիկայ ընտրութիւններուն համար սովորական ճատրակաքարերը կը շարունակվին տեղաւորվիլ

    (թէեւ մեզի համար, այդքան ճիգի ալ կարիքը չկայ, նարդին արդէն բաւարար է)