Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում հաշտության համաձայնագիր կա, բայց խաղաղության մասին խոսել վաղ է. Telegraph

Փետրվար 12,2016 15:49

Խոշոր տերությունները Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ, բայց խաղաղության մասին խոսել դեռ վաղ է, գրում է բրիտանական The Telegraph պարբերականը:

Ըստ համաձայնագրի՝ մեկ շաբաթում Սիրիայում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, և անմիջապես պետք է մարդասիրական օգնություն հասցվի այն քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են մնացել:

Ենթադրվող հաշտությունը չի վերաբերի միայն «Իսլամական պետության», «Ջաբհաթ ալ-Նուսրայի» և մյուս ահաբեկչական զինված խմբավորումներին:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտավախություններ ունի, որ դժվար կլինի այդ նպատակներին հասելը: «Սա ամբիցիոզ խնդիր է: Գլխավոր հարցն այն է՝ արդյոք բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները»,- ասել է նա հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:

Պարբերականը նշում է, որ հիմնական խնդիրն այն է, որ գոյություն ունեն ազդեցիկ ուժեր,  որոնք շահագրգռված են պատերազմի շարունակման մեջ: Այս պահին ո՛չ Լավրովը, ո՛չ Քերին չեն կարող երաշխավորել կրակի լիարժեք դադարեցում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն էլ նշել է, որ թեև համաձայնագիրը կարևոր քայլ է, բայց «որևէ հաջողություն չի ունենա, մինչև որ Սիրիայի վարչակարգին աջակցող ուժերը չփոխեն իրենց դիրքորոշումը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29