Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի նորաբաց կայքի գլխավոր նորություններից է առցանց տոմսերի գնում կատարելու հնարավորությունը

Փետրվար 15,2016 14:18

2016 թվականի սկզբին գործարկվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր վեբ-կայքը՝ www.sostheatre.am։

Կայքում ներկայացված են թատրոնի պատմությունը, ներկայացումները, ստեղծագործական և ադմինիստրատիվ կազմը, խաղացանկը։ Առանձին բաժնով ներկայացված է նաև թատրոնի գործունեության հետ անմիջական առնչություն ունեցող «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը։

Կայքում ներկայացված են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համագործակցության առաջարկները՝ բարեկամ, գործընկեր և հովանավոր տարբերակներով (https://sostheatre.am/members.html?lang=hy)։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքերով. «Մեր թատրոնի նպատակներից մեկն է զարգացնել հայ հասարակության մեջ մշակութային հովանավորության ինստիտուտը, կրթել թատերասեր սերունդ։ Այս տեսակետից մենք բաց ենք համագործակցության ցանկացած առաջարկի համար։ Այսպես, թատրոնին կարելի է համագործակցել թե′ որպես անհատ, թե′ որպես կազմակերպություն՝ դառնալով որևէ ներկայացման գործընկեր կամ խաղաշրջանի հովանավոր։ Ցանկացողները կարող են ներդրումներն ուղղել թատրոնի տեխնիկական վերազինման համար։ Համազգային թատրոնի մեծ ընտանիքին մաս կազմելու համար առաջարկում ենք համալրել մեր բարեկամների շարքերը»։

Թատրոնի նորաբաց կայքի գլխավոր նորություններից է նաև առցանց տոմսերի գնում կատարելու հնարավորությունը (https://sostheatre.am/affishe?lang=hy)։ Այժմ այցելելով թատրոնի կայք՝ հանդիսատեսը կարող է ոչ միայն ծանոթանալ ներկա խաղացանկին, հետաքրքրող ներկայացման բնութագրին, այլ նաև անմիջապես տոմս գնել՝ Master և Visa քարտերի, ինչպես նաև ArCa կամ idram առցանց վճարային համակարգերի օգնությամբ։ «Կարծում ենք՝ տոմսերի առցանց վաճառքը ևս մի քայլ է հանդիսատեսին ավելի մոտ և հասանելի լինելու հարցում», – նշեց Վարդան Մկրտչյանը։

 

ՀՀ մշակույթի նախարարություն

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29