Լրահոս
Օրվա լրահոսը

Տեառնընդառաջի տոնական միջոցառումներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Փետրվար 15,2016 15:05

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:

Ավանդաբար այդ օրը մայրաքաղաքի վարչական  շրջաններում անցկացվում են տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:

Տոնական միջոցառումները մեկնարկել  են նախատոնակով, այնուհետ  կատարվել  է նորապսակների օրհնության կարգ, եկեղեցիներից բերված օրհնված մոմերով վառվել  են  խարույկները, որոնց շուրջ կազմվել են  շուրջպարեր, ծիսական այլ արարողություններ:

Ներկաներին օրվա խորհրդով ողջունել են վարչական շրջանների տարբեր համույթներ, հայտնի երգիչ-երգչուհիներ, երգի ու պարի ժողովրդական խմբեր:

Հանդիսություններն ուղեկցվել են նաև տոնական հյուրասիրություններով, իսկ նորապսակ զույգերին նաև նվերներ են հանձնվել:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29