Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակը վատ է. Տնտեսագետ. «Ա1+»

Փետրվար 17,2016 12:50 Share

«Կենտրոնական բանկն առավելագույնն է անում, որ դրամի արժեզրկումը գնային մեծ տատանումներ չառաջացնի Հայաստանում։ Պետք է զարմանալ, թե ինչպես է սա նրանց հաջողվում»,- ասում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Ըստ նրա՝ պետք չէ խուսափել, որ մեկ դոլարի արժեքը անցնի 500 դրամի «հոգեբանական» շեմից. «Պետք է անել այնպես, որ անցումը լինի սահուն, տնտեսությունում ցնցումներ չառաջանան։ Ռիսկն այն է, որ դրամի կտրուկ արժեզրկումը կարող է մեծ լարում առաջացնել, դրանից է պետք խուսափել»։ Տնտեսագետը անհանգստացած է տնտեսության վիճակով. «Վիճակը վատ է, և ընդհանրապես պետք է հարց տալ՝ կա՞ տնտեսություն, թե՞ ոչ։ Բյուջեով նախատեսված չէ ոչ կենսաթոշակների, ոչ բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում. սա ինչ-որ բանի մասին խոսում է»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել