Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր. Trend

Փետրվար 19,2016 11:38 Share

Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Միխեիլ Ջանելիձեն Թբիլիսում քննարկել են տարածաշրջանային հարցեր: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները հատկապես կարևորել են TAP և TANAP, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերը, որոնց իրագործումը մեծ ներդրում կունենա տարածաշրջանային համագործակցության գործում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների թվով 5-րդ համատեղ հանդիպման շրջանակում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել