Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՊ-ի Ալիկը կոշտ քննադատեց կառավարությանը. «Մի հատ էդ օրենքի կնքահայրը ստեղ գա բացատրվի» (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 17:25

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը քննարկման էր ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ Պետտուրքի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այն նպաստելու է խաղողի օղիների արտահանմանը, քանի որ ակցիզային պետտուրքը հանում են: Պարզվում է՝ խաղողի օղի արտադրելու համար գործող օրենքով այնքան մեծ դրույքաչափ էին սահմանել՝ տարեկան 15 մլն դրամ, որ մեր երկրում ոչ մեկը չի ուզել խաղողի օղի արտադրել, մինչդեռ խաղողի օղին արտահանման մեծ ներուժ ունի:

Քննարկման ժամանակ բավականին կոշտ ելույթ ունեցավ Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը: Նրա խոսքերով՝ գործող օրենքը խաղողագործությանը, մեր բյուջեին մեծ վնաս է տվել. «Կան օրենքներ, որ ոչ հասարակությանն են պետք, ոչ ժողովրդին են պետք, ոչ իրենց են պետք, ուղղակի օրենք են ընդունել՝ առանց նայելու էդ օրենքի հետեւանքները: Այսօր այս օրենքով մենք ազատում ենք խաղողի օղին լիցենզավորումից, դա շատ լավ է, բայց մենք իրավունք չունենք այսօր Հայաստանում այն, ինչ 4 աֆրիկական երկրներում է օգտագործվում, 5-րդը՝ Հայաստանն է: Այդ 4 երկրում էլ խաղող չկա, իրենք ներմուծող երկիր են, դրա համար այս օրենքը իրենց հարմար է: Ոչ մի երկրում չկա, որ կոնյակի էտիկետկեն ակցիզով հարկվի, կոնյակի կարոպկեն ակցիզով հարկվի, կոնյակի պրոպկեն ակցիզով հարկվի, կոնյակի շիշը ակցիզով հարկվի: Նման բան աշխարհում չկա ընդհանրապես:

Մի հատ կարո՞ղ եք ասել, էս օրենքը որտեղի՞ց են ընդհանրապես վերցրել: Մի հատ էդ օրենքի կնքահայրը ստեղ գա բացատրվի՝ օրենքի հիմքը ո՞րն ա: Խի կարելի՞ ա մի հատ օրենք ընդունել, որի հիման վրա հազարավոր գյուղացիներ են տուժում, գյուղատնտեսությունն է տուժում»:

Նա գյուղատնտեսության նախարարին առաջարկեց, որ բոլոր «սխալ»,  չաշխատող օրենքնեը ոչ թե այսպես կտոր-կտոր, այլ ամբողջը հավաքի բերի ԱԺ՝ փոխեն. «Մի փաթեթով բերեն, հանենք դուրս ու վերջացնենք»:

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Այստեղ են ասում՝ ընկեր ջան, գինի լից, խմողաց անուշ»:

Օրենքի այս նախագիծն ընդունվեց 98 կողմով՝ միաձայն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29