Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր աղբավայրի կառուցման բուն աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի

Փետրվար 23,2016 19:00

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի իրականացման խմբի անդամների և խորհրդատու «Ծրագրերի զարգացման, կառավարման և ֆինանսավորման միջազգային խմբի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Վահե Նիկոյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը` հնարավորին աջակցելու խորհրդատու կազմակերպությանը, որպեսզի անհրաժեշտ հետազոտությունները, ուսումնասիրություններն ու համապատասխան մրցութային փաթեթների պատրաստման գործընթացն իրականացվի հնարավորին սեղմ ժամկետներում:

«Մեզ համար առաջնային խնդիր է քննարկումներից գործնական քայլերի անցնելն ու 2016 թվականին աշխատանքների փաստացի մեկնարկ ունենալը: Շուրջ 2 տարի մենք պարբերաբար հանրությանը ներկայացնում ենք նոր աղբավայրի կառուցման նախագիծն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, և ցանկալի է, որ այս տարի արդեն դրանց արդյունքը տեսանելի լինի մեր համաքաղաքացիների համար», – նշել է Վահե Նիկոյանը:

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Յոնաս Բիսթրոմն իր հերթին, մի շարք բաղադրիչներով կարևորելով ծրագրի իրականացումը, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամության համար և նշել, որ իրենց կողմից կարվի հնարավորը գործընթացն առավել արագ կազմակերպելու համար:

Նշենք, որ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև առկա աղբավայրի տարածքների միջազգային չափորոշիչներով մեկուսացնել: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ամբարների կառուցում:  Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրումից  ստանալ այլընտրանքային էներգիա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աղբի տեսակավորման և վերամշակման հնարավոր տարբերակները: Խորհրդատու կազմակերպությունը ներկայացրել է իր մշակած նախնական երեք տարբերակ, որոնք Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կքննարկի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29