Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. Պետք է բարձրաձայնել Թուրքիայում առկա հայերի թրաֆիքինգի հարցը

Փետրվար 24,2016 16:23

Թուրքիան շարունակում է վարել իր վաղեմի քաղաքականությունը. հիմա հին սցենարը, որ իրականացրել էր հայերի դեպքում, իրականացնում է քրդերի նկատմամբ. այսօր «Sputnik» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Սակայն ըստ նրա՝ Աթաթուրքից ժառանգած այս «լպրծուն քաղաքականությունը» չի արդարացնում իրեն, որովհետեւ աշխարհն ավելի խելացի է դառնում:

Ըստ Արագած Ախոյանի՝ Թուրքիան օրեցօր մարտահրավերների դիմաց է կանգնում, եւ դժվար կլինի դրանց դիմագրավելը: Ցավ հայտնեց, որ Թուրքիայում եղած զինված բախումների հետեւանքով հնարավոր է շատ հայեր են զոհվում, որոնք ծպտված են:

ԱԺ պատգամավորը անդրադարձավ նաեւ երեկվա՝ ԱԺ ամբիոնից իր ելույթին, որով բարձրաձայնել էր մեր երկրի քաղաքացիների ներգրավվածությանը Թուրքիայում առկա թրաֆիքինգին: Նա նշեց, որ դրանք իրողություններ են, որոնց առկայությունը ժխտել չենք կարող, որոնց բարձրաձայնելու համար պետք չէ ամաչել: «Մենք հասկանում ենք, որ կան պետական խնդիրներ. մեր քաղաքացիները զբաղված են առեւտրով, դրանց մասին չէ խոսքը: Դրանց հետ զուգահեռ մի դաշտ է ստեղծվել նաեւ հանցագործության եւ թրաֆիքինգի համար»,- ասաց պարոն Ախոյանը՝ նշելով, որ միայն այդ երեւույթները սուր քննադատելով կարող ենք վերացնել: Ըստ նրա՝ տարիներ շարունակ աշխատում ենք, որպեսզի Թուրքիայի քաղաքացիական հասարակության հայատյաց քաղաքականությունը փոխվի, որը մեծ տոկոս է կազմում, որպեսզի նրանց մեջ կարողանանք բարոյահոգեբանական ազդեցություն ունենալ, նրանց մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնենք, սակայն այդ մարդկանց պատճառով բոլոր ջանքերը կորում են:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29