Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի “LA Travel and Adventure Show” զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը

Մարտ 01,2016 12:30

Փետրվարի 27-28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվեցին ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` “LA Travel and Adventure Show”-ին, որն այս տարի տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում:

Ի թիվս զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների` այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում ԼՂ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը:

Հայկական տաղավարը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացվում էր Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկում էին Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ:

“LA Travel and Adventure Show”-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնեց լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031