Լրահոս
Օրվա լրահոսը

«Էթիկայի խախտման դեմ պայքարող միակ աշխատող լծակը ժուռնալիստական հետևողականությունն է». Վահան Արծրունի

Մարտ 01,2016 17:02

«Ըստ իս՝ էթիկական հարցերի լուծման մեջ միակ աշխատող լծակը ժուռնալիստական հետևողականությունն է, քանի որ այլ ատյաններում լուծումը չի տրվում»,- «Հայելի» ակումբում իր տեսակետն արտահայտեց հայտնի երգիչ-երգահան Վահան Արծրունին՝ Ազգային ժողովում գրանցված էթիկական նորմերի խախտումները և ԱԺ Էթիկայի հանձնաժողովի աշխատանքները քննարկելիս:

Ասուլիս-քննարկման ժամանակ խոսվեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման ներքո Շուշան Պետրոսյանի հայտնի մեկնաբանության, Վարդան Այվազյանի և լրագրողներից մեկի միջև լեզվական ընդհարման և այլ դեպքերի մասին:

«Բարոյական վնասի դեպքում պետք է դիմել Էթիկայի հանձնաժողովին, ֆիզիկական հաշվեհարդարի դեպքում՝ դատարան: Սակայն, եթե Էթիկայի հանձնաժողովը միայն արձանագրում է, որ տեղի է ունեցել բարոյական նորմերի խախտում, և ասում է, թե օրենքը թույլ չի տալիս ինչ-որ բան ձեռնարկել խախտման դեմ, ապա, կամ պետք է փոխել տվյալ օրենքը, կամ էլ այդ հանձնաժողովն ընդհանրապես պետք չէ»,- ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա էլ խնդրի լուծման իր տարբերակն առաջարկեց. «Բարոյական վնասի դիմաց ամենամեծ փոխհատուցումը հրապարակավ ներողություն խնդրելն է: Մի քանի անգամ ստիպեն անել դա, նման դեպքեր այլևս չեն գրանցվի»:

«Տեսեք. լրագրողը կարող է դիմել դատարան՝ անձնական վիրավորանքի համար, սակայն գոյություն ունի պատգամավորի անձեռնմխելիություն, որից պատգամավորին կարող է զրկել միայն պառլամենտը, ինչից հետո նոր կկարողանան դատական գործընթաց սկսել: Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում»,- նշեց Արծրունին:

Դեպքը քննարկելիս լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Շուշան Պետրոսյանի՝ պառլամենտ մտնելու պատճառներից մեկը եղել է ԱԺ-ում լեզվի անաղարտությունը պահելը, աղավաղումների դեմ պայքարելը: Հարց առաջ բերեց, թե ինչպես ինքը կարող էր իր իսկ սկզբունքին դեմ գնալ:

«Շրջապատից է գալիս»,- պատասխանեց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Միայն օրենք խստացնելով քաղաքակիրթ հասարակություն չես ստեղծի: Կրթությամբ է պետք զբաղվել և չի կարելի մոռանալ նաև անձի ներքին մշակույթի մասին, ինչը բազմաթիվ գործոններից է կախված՝ ընտանեկան դաստիարակություն, սոցիալական խավ և այլն: Բացի այդ, եթե հանրային մարդ ես, զսպվածությունդ պետք է շատ տարբերվի: Եթե չես կարող քեզ զսպել, ապա մի զբաղվիր հանրային աշխատանքով, դա քո տեղը չէ»,- հորդորեց ռեժիսորը:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031