Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը ցանկանում է, որ Սեյրան Օհանյանի ասածներն իրականանան

Մարտ 03,2016 12:27

«Հայաստանը լավ գիտի, որ ՆԱՏՕ-ի հետ դիտորդ-ընկերությունը շատ թանկ է»,- այսօր «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերութուններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստեփան Սաֆարյանը: Քննարկումը կազմակերպել էին ՄԱՀՀԻ-ը եւ Երեւանում Լեհաստանի դեսպանատունը:

Stepan Safaryan Ստեփան Սաֆարյանը բացառիկ է համարում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, քանի որ լինելով ՀԱՊԿ անդամ` Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Փորձագետը դրական է համարում այն, որ Հայաստանի համար անվտանգության տեսանկյունից կարեւոր այս հարաբերությունները շարունակում են զարգանալ:

Novakovski-ShahnazaryanՀայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին իր ողջույնի խոսքում նկատեց. «ՀՀ-ն իր ազգային մենթալիտետով և շահերով համապատասխանում է ժողովրդավարական երկրներին»: Դեսպանը նկատեց, որ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները զարգանում են, և հարաբերությունների խորացման գործում երկու կողմերն էլ բարձր շահագրգռվածություն են ցուցաբերում:

Դեսպան Նովակովսկին ՀՀ-ի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում, քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստ է բազմակողմանի հարաբերություններ զարգացնել, շեշտադրում չկատարել բացառապես ռազմական հարաբերությունների խորացման վրա:

Դեսպանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպե՞ս է Լեհաստանի զարգացմանն օգնել ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո, Լեհաստանում անուղղակի օտարերկրյա ներդրումները կտրուկ ավելացել են, ինչը նպաստել է Լեհաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացմանը:

Դեսպանը կարեւորեց այն,  որ ՆԱՏՕ երկրների ղեկավարները ընդգծում են` այս ալյանսը ոչ միայն ռազմական համագործակցության մասին է, այլ արժեքների: «Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ ասաց`մենք զենքեր ունենք, որոնք մնացել են ՍՍՀՄ-ի ժամանակներից, զանգվածային զենքերի պաշարներ են մնացել, որոնք չեն համապատասխանում ժամանակակից պայմաններին: Մենք մեր արդյունաբերությունը պիտի զարգացնենք: Ես ցանկանում եմ, որ սա իրականություն դառնա»:

seminar-2ՀՀ արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանն էլ մանրամասն ներկայացրեց Հայաստան- ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման ժամանակագրությունը, պատմությունը, ասաց որ այդ հարաբերությունները պաշտոնական գործընկերությամբ չեն սահմանափակվում, նաեւ խորհրդարանական հարթակում հարաբերություններ կան: Հայաստանն այսօր 121 զինծառայող ունի, որոնք իրենց ներդրումն են բերում միջազգային խաղաղությանը: Մանրամասնեց նաեւ գիտական, արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության ոլորտներում համագործակցությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031