Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս հրացանով Հայաստանի առաջնություն չես անցկացնի

Մարտ 03,2016 15:50 Share

Բիաթլոնը ոչ միայն դիտարժան, այլեւ Հայաստանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող կիրառական մարզաձեւ է:

Aravot.am-ը Հայաստանի բիաթլոնի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Վարդեւան Գրիգորյանի հետ զրույցում տեղեկացավ, որ մարզաձեւը որոշ չափով տարածված է հիմնականում Ախուրյանում եւ Գյումրիում: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում էլ սովորում են բիաթլոնիստներ, որոնք նույնպես այդ տարածաշրջանի երիտասարդներն են:

Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, թեեւ մարզաձեւը պետական աջակցություն չի ստանում, իրենք կարողացել են չորս զենք ձեռք բերել, հնարավորության սահմաններում լուծում են փամփուշտների խնդիրը:

Հարցին, թե բիաթլոնի Հայաստանի առաջնություններ անցկացվո՞ւմ են, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ մարզաձեւը Հայաստանում տարածված չէ: Ընդամենը չորս հրացան ունենք, իսկ չորս հրացանով հանրապետության առաջնություն չես անցկացնի: Յուրաքանչյուր մարզիկ պետք է իր զենքն ունենա»:

Վարդեւան Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի մարտի 4-ի համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ galatv.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել