Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը ներկայացրեց նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված փոփոխությունները

Մարտ 03,2016 15:55

«Ունենալու ենք բաց ու փակ համամասնական ընտրական ցուցակներ, յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք կներկայացնի ցուցակը, կներառվեն նվազագույնը ութսուն ու առավելագույնը երեք հարյուր թեկնածու, դրանց մի մասը պետք է ներառվեն տարածքային ու ընտրատարածքային ցուցակներում»,- այսօր «Փաստարկ» ակումբում Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագիծը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, նոր ԸՕ-ն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը:

Պատգամավորի խոսքով, ընտրատարածքներում համամասնական ընտրակարգը իրականացվելու է բաց ընտրական համակարգով ու յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովում պետք է ունենա նվազագույնը հինգ թեկնածու, առավելագույնը՝ այնքան, որ յուրաքանչյուր թեկնածուին հասնի առնվազն 10.000 ընտրող: Պատգամավորի հաշվարկով, թեկնածուների միջին թիվը կլինի տասից տասնհինգ. «Ի տարբերություն նախորդ ընտրությունների, կա ընդհանուր մի քվեաթերթիկ, ու ընտրողը կարող է քվեարկել զուտ կուսակցության օգտին կամ այդ ընտրատարածքում այդ կուսակցությունը ներկայացնող թեկնածուի օգտին: Ապագայում հաշվարկվում են այդ կուսակցության կողմից ստացված ձայները, եւ այդ ձայների հիման վրա հաշվարկվում է մանդատների քանակը, որը ստացել է կուսակցությունը այդ ընտրությունների արդյունքում, այնուհետեւ մանդատների քանակի կեսը տրվում է փակ ցուցակին, կեսը՝ բաց:

Համամասնական ընտրակարգի սկզբունքի համաձայն մանդատները գնում են այն ընտրատարածքին, որտեղ տվյալ կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ»:

Նա նկատեց, որ չորս տեղ էլ հատկացվելու է ազգային փոքրամասնություններին, այսինքն՝ առավել մեծ համայնք ունեցող փոքրամասնություններին. «Առաջին տեղը գրաված կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը խորհրդարան է տանում այդ չորս համայնքի ներկայացուցիչներից»:

Նոր խորհրդարանում պատգամավորների նվազագույն քանակը 105-ն է լինելու: Պատգամավորը հավելեց, որ կին թեկնածուների թիվը անհամեմատ մեծ պետք է լինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031