Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին

Մարտ 03,2016 17:44

Այսօր առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են:

Տեղեկացնում ենք նաև, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաճախորդները  տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել Բանկ` բոլոր առկա միջոցներով`ներկայացնելով համապատասխան դիմում:

Այս պահի դրությամբ Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը:

Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է, և խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով:

Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարարության գործարքի արդյունքում, այսինքն` նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա Բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031