Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հոկտեմբեր 06,2026 17:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Պարտատոմսերով թույլատրվել են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Անժամկետ պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է 13,25%, որից հետո կիրառվելու է լողացող տոկոսադրույք։

Թողարկումը նախատեսված էր Յունիբանկի բաժնետերերի համար՝ ընդլայնելով նրանց երկարաժամկետ ներդրումային հնարավորությունները։ Յունիբանկը Հայաստանում առաջինն էր, որ 2025 թվականին թողարկեց անժամկետ պարտատոմսեր։ Նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը։

Բանկի թողարկած և Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը գերազանցում է 50 մլրդ ՀՀ դրամը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել