Լրահոս
Օրվա լրահոսը

Ամլացված թափառող կենդանիների հերթական խմբաքանակը բաց է թողնվել Երևանի առանձին հատվածներում

Մարտ 04,2016 14:15 Share

Ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում է թափառող շների ամլացում (ստերիլիզացիա): Ըստ այդմ, կենդանիները ենթարկվում են համապատասխան պատվաստումների՝ հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը, ինչպես նաև հիվանդ և ագրեսիվ վարք դրսևորող շների որոշակի տարածքներ ներթափանցումը կանխելու նպատակով: Ամլացված շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել մայրաքաղաքի վարչական շրջանների առանձին տարածքներում:

Թափառող կենդանիները բուժման փուլն անցնելուց հետո որևէ վտանգ չեն ներկայացնում և պարտադիր կրում են վզնոցներ: Գործընթացը շարունակական բնույթ կկրի:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել