Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները դուրս եկել ձկնորսության և չեն վերադարձել

Մարտ 06,2016 11:40

Մարտի 6-ին, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Ժամը 09.39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Մարտի 5-ին, ժամը 09.15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով, փ/ծ գնդապետի գլխավորությամբ:

Ժամը 10.15-ից մինչև 16.15-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ: Ժամը 16.17-ին, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից դուրս են եկել Սևանա լիճ` ձկնորսության, և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են  մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):

Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031