Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր կլինի նախատեսվածից ավելի բնակարան գնել երկրաշարժից տուժած անօթեւան մարդկանց համար. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 08,2016 11:36

Գյումրիի տնակներում ապրող 13 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել է 9 միլիոն դրամից ավելի գումար։ Այդ գումարով 2 ընտանիքի համար կգնվի բնակարան, եւս 7 բնակարան նվիրաբերել են բարերարները։ Նախաձեռնության հեղինակներից Արեն Մկրտչյանը  հայտնեց, որ 4 մարդ՝ այդ թվում մեկ ԱԺ պատգամավոր, խոստացել են բնակարաններ նվիրել անօթեւան ընտանիքներին։ Սակայն այսքանով նախաձեռնության գործունեությունը չի ավարտվելու, ինչպես կազմակերպիչներն են նշում՝ դեռ անելիքներ կան։

Արեն Մկրտչյանի խոսքով՝ բրիտանական մի կայքում ստեղծված հաշվում հանգանակվել է 24 հազար 5 հարյուր ֆունտ ստեռլինգից ավելի գումար։ Այժմ բանակցում են կայքի ղեկավարության հետ հավաքված գումարը սահմանված ժամկետից շուտ հանելու ուղղությամբ։ Այդ գումարով հնարավոր կլինի նախատեսվածից ավելի բնակարան գնել երկրաշարժից տուժած անօթեւան մարդկանց համար։

Բացի սա, նախաձեռնության կազմակերպիչները մարտի 19-ին նախատեսել են Կասկադ համալիրի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում աճուրդ անցկացնել, որտեղ վաճառքի կհանվեն այնպիսի իրեր, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի եւ «Բարսելոնա» ակումբի եւս 6 աստղերի ստորագրությամբ դրոշ, Մադրիդի «Ռեալ» ակումբի ֆուտբոլիստների մակագրությամբ եւ «Օգնենք Գյումրիի անօթեւաններին» գրությամբ մարզաշապիկ, Ջենարո Գատուզոյի ստորագրությամբ լուսանկար, Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, «Արարատ 73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ, աշխարհահռչակ «Սիստեմ օֆ ը դաուն» ռոք խմբի անդամներից երկուսի վերնաշապիկները, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների ստորագրությամբ հեղինակավոր մրցաշարերում մասնակցած մարզակոշիկներ եւ այլն։ Կազմակերպիչները քննարկում են նաեւ աճուրդը Մոսկվայում անցկացնելու հարցը:

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031