Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել կալանքի երկարաձգման որոշման բողոքի քննությանը

Մարտ 09,2016 20:45 Share
Աջակցեք aravot.am-ին
shirxanyan

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է  Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի կալանքի երկարաձգման որոշման բողոքի քննությունը:

Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իր միջնորդությամբ է հետաձգվել. «Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող մի քանի փաստաթուղթ կա, որոնք չունենք , առաջին ատյանի դատարանի որոշումից հետո են ի հայտ եկել, պետք է ներկայացնենք Վերաքննիչ դատարանին:

Միջնորդել էի, որ Վահան Շիրխանյանին եւս  ներկա դարձնեն բողոքի քննությանը, բայց դատարանը այդ հարցը թողել է քննության ժամանակ լուծելու: Քննությանը մասնակցելու ցանկությունը Վահան Շիրխանյանն էր հայտնել, բացի այդ, կարծում եմ՝ քանի որ քննարկվում է իր առողջականի հետ կապված հարցեր, նպատակահարմար կլինի, որ նա ներկայացնի իր վիճակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: