Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթի նախարարությունը Գառնիի XI դարի կամարակամուրջը երեսպատել է գազարագույն տուֆով եւ դարձրել «Հյուսիսային պողոտա-կամուրջ»

Մարտ 11,2016 21:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հեթանոսական տաճարը, գետը, հեքիաթային բնությունը մեծ խորհուրդ ունեն, առանց որի գառնեցին չի կարող գառնեցի լինել:

Արդեն մեզանից խլվել է հեթանոսական տաճարը, մուտքին ճաղավանդակներ են տեղադրվել եւ մարդիկ չեն կարող առաջվա պես ուզած պահին այցելել նրան: Մուտքը վճարովի է, իհարկե ոչ գառնեցու համար, բայց, այնուամենայնիվ, օտարացում է գնում տաճարի եւ բնակչության միջեւ:

Մեզանից անդառնալիորեն խլվել է Ազատ գետի կիրճում գտնվող XI դարի կամարակամուրջը: Մշակույթի նախարարության «ջանքերով» այն երեսպատվել է գազարագույն տուֆով եւ դարձել է «Հյուսիսային պողոտա-կամուրջ»

Երբեմնի այդ համեստ, արծվաթռիչք կամուրջը այնքան ներդաշնակ էր տեղանքին, որ նույնիսկ փորձված աչքը չէր նկատում նրան:

Այժմ փորձ է արվում Ազատ գետն օտարել ժողովրդից:

ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ

 Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: