ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ։
Նախքան քվեարկությունը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկեց հետաձգել այս նախագծերի փաթեթի քննարկումը եւ ստանալ միջազգային կառույցների, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։
Այս առաջարկությունը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դրվեց քվեարկության «Ուժեղ Հայաստան»-ի այս առաջարկությունը, սակայն հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։
«Ուժեղ Հայաստանը» դեմ քվեարկեց նախագծերի փաթեթին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































