Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

Մարտ 17,2016 16:39

Մարտի 16-ին Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:

Վատիկանի Առաքելական Պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:

Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանը արժանացել է «…որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:

 

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031