Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգիրքն իշխանությունն օրինական կդարձնի. Խոսրով Հարությունյան

Մարտ 21,2016 16:16 Share

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի մեկնաբանմամբ, Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) ընտրություններից հետո նոր իշխանությանը ավելի օրինական լինելու հնարավորություն կտա:

«Հետեւաբար՝ իր վրա վերցրած պատասխանատվությունը իրականություն դարձնելու տեսանկյունից ավելի վստահ իշխանություն»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց պատգամավորը:

Ըստ նրա, ԸՕ-ի միջոցով փորձում են կատարելագործել ընտրական տեխնոլոգիաները, նպաստել քվեարկության արդյունքների նկատմամբ ընտրողի վստահության աճին. «Կրկնաքվեարկություններն ուղղակի բացառվում են»:

Խոսրով Հարությունյանի խոսքով, Ընտրական օրենսգրքով նաեւ նախատեսված է ապահովել Սահմանադրության կանոնները՝ չկորցնելով պատգամավոր-ընտրատարածքներ կապը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել