Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիայում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Փարաքարում

Մարտ 23,2016 14:55 Share

Մարտի 22-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին, ով 2015 թ. հունիսի 8-ից Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 12-րդ մասի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում):

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել