Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչակյան երիտասարդները Փարիզում ձախողել են ադրբեջանական կեղծ քարոզչության փորձը

Մարտ 23,2016 16:56

Մարտի 20-ին՝ Փարիզում, «Լամուրէօ» նվագախումը պատրաստվում էր անցկացնել ադրբեջանական քարոզչության կողմից պատվիրված համերգ՝ նվիրված այսպես կոչված «Խոջալուի դեպքերին»: Համերգը պետք է կայանար «Շանզէլիզե» թատրոնում: Իմանալով այս մասին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի «Նազարբեկ» երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ բողոքելու համար ցույց են անցկացրել թատրոնի շենքի դիմաց և ձախողել համերգի կայացումը: Վերջին վայրկյանին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ադրբեջանական պրոպագանդայի հերթական դրսևորումը:

«Սա հայ երիտասարդության մեծ հաղթանակն էր: Ադրբեջանցիների պրոպագանդան այստեղ՝ Փարիզում չի անցնելու: Մենք ունենք այդ հանձնառությունը»,-ասված է հնչակյան երիտասարդական կազմակերպության հաղորդագրությունում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031